Գազայի հատվածում ցամաքային գործողությունների մեկնարկից ի վեր զոհված 105 իսրայելցի զինվորներից 20-ը զոհվել են դժբախտ պատահարների հետևանքով, հայտնում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով իսրայելական բանակին (ՑԱԽԱԼ):

20 սպանվածներից 13-ը զոհվել են ընկերական կրակից այն բանից հետո, երբ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները սխալմամբ նրանց ճանաչել են որպես թշնամի, այդ զինվորներից հինգը սպանվել են իսրայելական ավիահարվածների հետևանքով:

Եվս չորս զինվոր խոցվել է տանկի կրակից, եւս չորսը՝ հետեւակի կրակից։ Եվս երկուսը զոհվել են, երբ նրանց հարվածել է զրահամեքենան, տանկը կամ զրահափոխադրիչը։