Նախագահի ընրություններին առաջադրվող թեկնածուների թիվը կազմել է 29 մարդ, տեղեկացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնել է «Կոմերսանտը»։

Երեք օր առաջ՝ դեկտեմբերի 20-ին, նա ասել էր, որ ԿԸՀ-ն ստացել է 16 թեկնածուների հայտեր։

«Մեր շատ գործընկերներ այժմ թեկնածուների համագումարներում են, որոնք այժմ արդեն 29-ն են»,- ասել է Պամֆիլովան այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ԿԸՀ նիստում։

Նախագահական ընտրությունները Ռուսաստանում տեղի են ունենալու 2024թ. մարտի 15-17-ին։ Դեկտեմբերի 19-ին ՌԼԴԿ համագումարը թեկնածու է առաջադրել կուսակցության նախագահ Լեոնիդ Սլուցկուն։ Դեկտեմբերի 22-ին ՌԴԿԿ պլենումը աջակցել է պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովի թեկնածությանը։

Դեկտեմբերի 20-ին ԿԸՀ-ն  գրանցել է Վլադիմիր Պուտինի առաջադրման նախաձեռնող խմբին։ Դեկտեմբերի 21-ին Մոսկվայի «Գոստինի դվոր» համալիրում բացվել է Վլադմիր Պուտինի նախընտրական շտաբը։ Նրա համանախագահներն են Արտյոմ Ժոգան, Վլադիմիր Մաշկովը եւ Մարյանա Լիսենկոն, նրանք խորհրդակցություն են անցկացրել «Ժողովրդական ճակատից» եւ «Միասնական Ռուսաստանից» ստորագրություններ հավաքելու պատասխանատուների հետ։