Շքեղ մեքենաներ արտադրող Maserati-ն հետաձգել է իր հաջորդ սերնդի Quattroporte-ի թողարկումը մինչև 2028 թվականը:

Ակնկալվում է, որ յոթերորդ սերնդի սեդանը, որը կառուցվելու է Stellantis-ի մայր ընկերության Թուրինի (Իտալիա) գործարանում, պետք է դառնա ինչպես ներկայիս Maserati Quattroporte-ի, այնպես էլ նրա փոքր եղբոր՝ Maserati Ghibli-ի  ավելի հավաք, ավելի շքեղ փոխարինողը։

Նոր մոդելը պետք է թողարկվեր 2025 թվականի սկզբին, սակայն ընկերությունը հաստատել է, որ հետաձգել է արտադրության պլանները՝ «նոր մեքենայի կատարողականի մակարդակի հետ կապված ռիսկերը զրոյականացնելու  անհրաժեշտության պատճառով», հայտնում է Automotive News Europe-ը։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Stellantis-ը ցանկանում է կրճատել ծախսերը մոտ 6%-ով։

Սա իտալական ապրանքանիշի էլեկտրաֆիկացման ծրագրի վերջին քայլն է: Նախկինում ընկերությունը հետաձգել էր Maserati Granturismo-ի և Maserati Grecale-ի էլեկտրական տարբերակների հավաքման ժամկետները:

Մինչև 2030 թվականը Maserati-ն նախատեսում է արտադրել միայն էլեկտրական մեքենաներ:

Մինչ Quattroporte-ի հայտնվելը, իտալական ապրանքանիշը հաջորդ տարի կթողարկի Maserati MC20 Folgore-ը, իսկ 2027-ին՝ Maserati Levante Folgore-ը: Maserati Grancabrio Folgore-ը վաճառքում կհայտնվի առաջիկա ամիսներին:

Հաջորդ սերնդի Maserati Quattroporte Folgore-ը կլինի ապրանքանիշի երրորդ էլեկտրական մեքենան:

Այն կլինի առաջին մոդելը, որը կառաջարկվի առանց վառելիքի այրման տարբերակի և առանցքային դեր կխաղա բրենդի ապագայի ձևավորման գործում, քանի որ այն նախատեսում է 2030 թվականին հրաժարվել այրման էներգիայի օգտագործումից: