Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի ազգային անվտանգության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները, ինչպես նաեւ Պաղեստինի ազգային վարչության (ՊԱՎ) ներկայացուցիչները հանդիպում են ունեցել՝ քննարկելու համար Գազայի հատվածի հետպատերազմյան կառավարման եւ անկլավի իշխանական կառույցներում բարեփոխված ՊԱՎ-ի ներգրավման պլանները։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Պորտալի տվյալներով՝ հանդիպումը տեղի է ունեցել Էր Ռիադում 10 օր առաջ։ Մասնակիցները հանդիպել են, որպեսզի համաձայնեցնեն Գազայում պատերազմի հաջորդ օրվա պլանները եւ քննարկեն նորացված Պաղեստինի վարչության ներգրավումն անկլավի կառավարմանը։

Նշվել է, որ հանդիպումը վերջին ամիսներին Սաուդյան Արաբիայի եւ Պաղեստինի վարչության միջեւ ջանքերի համակարգման եւս մեկ նշան է։