Հունվարի 28-ին արտակարգ դեպք  է տեղի ունցել Երևանում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մխիթար Մուրադյանը իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով Գևորգ Չաուշի փողոցում՝ «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել արտաքին լուսավորության էլեկտրասյանը և հետիոտնային անցման համար տեղադրված լուսացույցին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։