Կիպրոսյան ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված` հունվարի 22-27-ը հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին տեղեկացնում են, որ ձյան ծածկի բարձրությունը հանրապետության մեծ մասում այդ ժամանակահատվածում հասել է 20-30 սանտիմետրի, Արարատյան դաշտում և նախալեռնային հատվածում՝ 10-15 սանտիմետրի, իսկ առանձին բարձրլեռնային շրջաններում՝ 50-80 սանտիմետրի։




























