Թուրքիայի վարչապետը նամակ է ուղարկել Հունաստանի իր գործընկերոջը՝ առաջարկելով զարգացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտնում է թուրքական Zaman-ը։

Թուրքիայի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Հունաստանի վարչապետ Յորգո Պապանդրեուին։ Նամակում նշվում է, որ Թուրքիան ունի անհրաժեշտ կամք՝ զարգացնելու հարաբերությունները Հունաստանի հետ։ Էրդողանը նամակում նշել է, որ կարեւորում է Հունաստանի հետ հարաբերությունների զարգացումը եւ «Զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության համար առաջնային է։