Երեքշաբթի երկու ոստիկան տուժել է Ստամբուլի դատարանի շենքի վրա հարձակման հետեւանքով, տեղեկացրել է NTV հեռուստաալիքը։

«Զինված հարձակման է ենթարկվել Չաղլայան դատարանի շենքի մուտքի պահակակետը, փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան»,- տեղեկացրել է հեռուստաալիքը։

Նշվել է, որ կրակոցները լսած մարդիկ խուճապահար գետնին են պառկել։ Միջադեպից հետո դատարանի բոլոր մուտքերը եւ ելքերը փակկվել են, ուժեղացվել է ոստիկանության ներկայությունը։