Ստամբուլում դատարանի շենքի վրա հարձակում գործած երկու անձինք ոչնչացվել են, հինգ մարդ վիրավորվել է, երեքշաբթի հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Էրլիքայան։
«Այսօր ժամը 11.46-ին փորձ է արվել հարձակվել Չագլայան դատարանի մուտքի անվտանգության կետի վրա։ Հարձակվողները՝ տղամարդ և կին, սպանվել են»,- գրել է նախարարը X սոցիալական ցանցում։
«Հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք ոստիկան»,- նշել է Էրլիկայան։
Միջադեպից հետո դատարանի բոլոր մուտքերն ու ելքերը արգելափակվել են, իսկ տարածքում ոստիկանների ներկայությունն ավելացել է։





























