Վրացի փրկարարները հայտնաբերել են իններորդ մարդու մարմինը, որը զոհվել է սողանքի հետեւանքով Արեւմտյան Վրաստանի Բագդաթի շրջանի Ներգեթի գյուղում, տեղեկացրել է Imedi վրացական հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ փրկարարները գտել են կնոջ մարմինը սողանքի տեղից բավական հեռու, Խանիսցկալի գետի հակառակ ափին։
Ներգեթի գյուղում չորեքշաբթի գիշեր սողանքի հետեւանքով հողազանգվածը ծածկել է չորս բնակելի տուն։ Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ մարդու, հանվել են երեք դիեր, վեց մարդ հայտարարվել է կորած։





























