Չինական Xiaomi ընկերության արտադրած առաջին էլեկտրական մեքենայի վաճառքը Չինաստանում կսկսվի մարտի 28-ին, Sina Weibo սոցիալական ցանցում հայտնել է ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Լեյ Ջունը։

Հինգ տեղանոց սեդանը, որը կոչվում է SU7 (Speed Ultra), նախնական պատվերի համար հասանելի կլինի Չինաստանի 29 քաղաքների Xiaomi-ի 59 խանութներում, գրում է China Daily-ն։ Գինը կհայտարարվի ավելի ուշ։

Դեռևս 2021 թվականին հայտարարված էլեկտրական մեքենան ներկայացվել էր 2023 թվականի վերջին։ Այն ունի մինչև 800 կմ հեռահարություն մեկ մարտկոցի լիցքավորման դեպքում և կարող է զարգացնել մինչև 265 կմ/ժ արագություն։