Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կուրբան բայրամի առթիվ այցելել է հայրական Դունաքայա գյուղ, որտեղ բնակիչների տոնը շնորհավորելու ժամանկ փոքրիկ միջադեպ է գրանցվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ այն պահին, երբ Էրդողանը ձեռքով շնորհավորել է գյուղացիներին, թիկնապահները նկատել են մի երիտասարդի ում գոտկատեղին ատրճանակ է եղել։ Կարճ խուճապից հետո պարզ է դարձել, որ տղան հոգեկան խանգարում ունի, իսկ ատրճանակը խաղալիք է եղել։
Էրդողանը դիմել է երիտասարդին՝ ասելով. «Այլեւս զենք չկրես»։



























