2024 թվականի փետրվարի 29-ին Ռուսաստանից արտաքսվել է տաջիկստանցի 12-ամյա Պ.-ն: Ըստ ռուսական samara.aif.ru-ի՝ դեռահասի հետ արտաքսվել է մայրը։
Նախկինում Ռուսաստանում ապօրինի բնակվող անչափահաս ներգաղթյալը 15-ամյա եղբոր հետ տեսագրել և սոցցանցերում տեղադրել էր Սամարայի շրջանի ղեկավարին հասցեագրված վիրավորական բովանդակության տեսանյութ։ Տեսագրությունն արվել է 2023 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Ասիայի երկրներից ներգաղթյալների մասնակցությամբ ծեծկռտուքից հետո:
ՌԴ Քննչական կոմիտեի Լենինսկի շրջանային վարչությունն արձագանքել է հրապարակված տեսանյութին և քրեական գործ հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի հատկանիշներով: Հաստատվել է զանցանքին երկու դեռահաս անօրինական ներգաղթյալների մասնակցությունը։ Մինչդեռ վերոնշյալ հոդվածով քրեական պատասխանատվությունը սկսվում է 16 տարեկանից։ Եղբայրները հանցագործության պահին զգալիորեն փոքր են եղել, ուստի նրանց նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է։
Կրտսեր որդին մոր հետ արտաքսվել է երկրից, քանի որ նրանց ներկայությունն անօրինական էր։ Ավագը մնացել է մարզում, նրա նկատմամբ հարուցված երկրորդ գործի վարույթը շարունակվում է։ Վերջինիս խուլիգանության մեղադրանք է առաջադրվել «Պոբեդա» այգում ծեծկռտուքին մասնակցելու պատճառով: Այս հոդվածով նախատեսված պատիժը տուգանք է: Բոլոր ընթացակարգերն ավարտվելուց հետո նրան նույնպես կարտաքսեն երկրից։
12-ամյա անօրինական ներգաղթյալին վտարել են ՌԴ-ից՝ Սամարայի շրջանի ղեկավարին վիրավորելու համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























