Թուրքիայի զինված ուժերին պատկանող F-16 կործանիչները նոյեմբերի 13-ի առավոտյան Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարները 2 խոշոր ռմբակոծության են ենթարկել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական կործանիչները նախ հետախուզական թռիչք են կատարել, որից հետո սկսել են ռմբակոծել PKK-ի ճամբարները։
Նշվում է, որ մոտ 2 ժամ տեւած ռմբակոծության ժամանակ լուրջ հարվածներ են հասցվել PKK-ի առաջնային գծում գտնվող եւ ռազմաուսումնական նպատակներով օգտագործվող ճամբարներին։



























