Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ազդեցություն չի ունենա ԵՄ-ի եւ արեւելյան գործընկերների զարգացման վրա: Այդ մասին նոյեմբերի 17-ին Երեւանում հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով և անվտանգության բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք ֆինանսական ծրագրերի կրճատում, մասնավորապես «Արեւելյան համագործակցության» ծրագրերի հարցում` կապված համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ:
Նա հիշեցրել է, որ ԵՄ-ում հաճախ է խոսվում հարաբերությունների ամրապնդման, ոչ թե թուլացման մասին: Նշելով, որ ճգնաժամը ազդել է բոլորի վրա, Քեթրին Էշթոնը նաեւ նշել է, որ Եվրոպայում ցանկանում է իրականացնել խոստումը եւ պահպանել զարգաման տեմպերը: Նա նաեւ նշել է, որ հարաբերությունները միայն ֆիանսական հարցերով չեն լուծվում: Այդ համագործակցությունը համատեղ աշխատանք է, մասնավորապես ստեղծվել են ազատ առեւտրի գոտիներ: Նա շեշտել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ պետության ղեկավարը տեղեկացրել է մի քանի հարյուր ընկերությունների առկայության մասին, որոնք զինված են ժամանակակից տեխնոլոգիաներով: Էշթոնը համոզմունք է հայտնել, որ դա կհանգեցնի ամբողջ տնտեսության զարգացմանը:




























