Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հանգանակությունների շրջանակում, Հայ Առաքելական եկեղու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ուղեկցությամբ, նոյեմբերի վերջին կայցելի Արգենտինա եւ Ուրուգվայ:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի բարերարների ու հայկական կառույցների ղեկավարների հետ: Բակո Սահակյանը հանդիպումներ կունենա նաեւ երկու երկրների քաղաքական շրջանակների ներկայացուցիչների հետ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:




























