Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 18-ին, Նյու Յորքում այցելել է Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արեւելյան Ամերիկայի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին կյանքին, հայրենիք-սփյուռք եւ եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Ամերիկայում հայապահպանության եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:




























