Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, նոյեմբերի 18-ին, այցելել է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական վարժարան եւ մասնակցել ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Սահակյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը համարել է համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրներից մեկը: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի դերը Սփյուռքում հայապահպանության գործում:

Միջոցառմանը մասնակցել են Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: