Երեքշաբթի առավոտյան Brent նավթը թանկացել է մեկ օր առաջվա չափավոր աճից հետո։
Brent-ի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,18 դոլարով (0,22 տոկոսով)՝ մեկ բարելը 83,28 դոլար։ Երկուշաբթի Brent-ը թանկացել էր 22 սենթով՝ մեկ բարելը 83,10 դոլար։
WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 1,17 դոլարով (1,51 տոկոս)՝ մեկ բարելը 78,89 դոլար։ Երկուշաբթի WTI-ի աճուրդներ չեն կայացել ԱՄՆ-ում տոնի առիթով։ Անցած շաբաթ Brent-ը էժանացել էր 2.2 տոկոսով, WTI-ը՝ 2,3։





























