Ինչպես հայտնել ենք, Մ-17 ավտոճանապարհի Մեղրի-Ծավ հատվածի 33-րդ կմ-ին տեղի էր ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել էր:

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր էր մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել էր, որ ավտոճանապարհի մոտակա ժայռից տեղի էր ունեցել քարաթափում (մոտ 50-60 խմ), ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակ էր։

Փրկարարները սահմանազատել էին տարածքը, ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ իրականացրել մաքրման աշխատանքներ և հերթապահել:

Ժամը 20։03-ի դրությամբ ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։