Ավստրալիան ավելի քան 20 մլն դոլար կուղարկի Ուկրաինա՝ էներգիայի և առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռքբերման համար։ Այս մասին հայտարարել է արտգործնախարար Փենի Վոնգը։
«Ավստրալիայի կառավարությունը ևս 31 միլիոն ավստրալիական դոլար (20,5 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայում էներգետիկ և հումանիտար խնդիրների լուծման համար»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ «Ավստրալիայի նոր ներդրումն ուղղված կլինի առաջնահերթ էներգետիկ կարիքների բավարարմանը և ուկրաինացի ժողովրդին աջակցելուն», - ասել է Վոնգը:
Նախարարը պարզաբանել է, որ 20 միլիոն ավստրալիական դոլար (13,3 միլիոն դոլար) նախատեսված է «ուկրաինացիներին ջերմությամբ և էլեկտրականությամբ ապահովելու համար»։ 10 միլիոն ավստրալիական դոլար (6,6 միլիոն դոլար) հատկացված ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակին (OCHA) կուղղվի կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ պարագաներ գնելուն: Կանբերան ևս 1 միլիոն ավստրալիական դոլար (663,7 հազար դոլար) կփոխանցի ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գործընկերությանը (UNPRPD)՝ ուկրաինական զինված ուժերի վնասվածքներ ստացած անձնակազմի վերականգնման համար։
Ավստրալիան Ուկրաինային էլեկտրաէներգիա ապահովելու համար ավելի քան 13 մլն դոլար կհատկացնի

Հասանելի է
русский



























