Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Ռաֆայել Գրոսսին հունիսի 3-ին զեկույց է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ի Կառավարման խորհրդին։ Նրա ելույթը, ի թիվս այլ հարցերի, նվիրված էր ուկրաինական ատոմակայաններում տիրող իրավիճակին, ։

Ըստ Ամերիկայի ձայնի՝ Գրոսսին նշել է, որ Զապորոժիեի ատոմակայանում խախտվել են բոլոր յոթ հիմնարար սկզբունքները, այսպես կոչված, միջուկային անվտանգության «յոթ պատվարները».

Ուկրաինայի իշխանությունների վերահսկման տակ մնացած չորս ատոմակայաններում ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունն աշխատում է առանց խոչընդոտների։ Ընդհանուր առմամբ, իրավիճակն այնտեղ ավելի քիչ մտահոգիչ է, թեև եղել են պահեստամասերի մատակարարման ընդհատումներ։