Նավթի գնանշումները երեքշաբթի առավոտյան շարունակում են իջնել փետրվարի սկզբի առավելագույն անկումից հետո։

Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,56 դոլարով (0,71 տոկոս)՝ մեկ բարելը 77,8 դոլար։ Երկուշաբթի Brent-ը էժանացել էր 2,75 դոլարով (3,4 տոկոս)՝ մեկ բարելը 78,36 դոլար։

WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,66 դոլարով (0,89 տոկոս)՝ մեկ բարելը 76,56 դոլար։ Նախօրեին ֆյուչերսներն էժանացել էին 2,77 դոլարով (3,6 տոկոս)՝ մեկ բարելը 74,22 դոլար։