2023 թվականին Հայաստանի հանրային հեռարձակողի խորհրդին պետբյուջեից հատկացվել է 7 միլիարդ 721 միլիոն դրամ։
Դրա մասին Ազգային ժողովում հունիսի 5-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ հայտնել է հանրապետության ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Կատարման ցուցանիշը, ըստ նրա, կազմել է 92,3 տոկոս.
«Խորհուրդն իրականացրել է 1 ծրագիր՝ 7 միջոցառմամբ»,- նշել է Սիրունյանը։





























