Նավթի գինը հինգշաբթի շարունակում է բարձրանալ նախորդ աճուրդների կայուն բարձրացումից հետո։

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 78,77 դոլար, ինչը 0,36 դոլարով (0,46 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման արդյունքների համեմատ։  Չորեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,89 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 78,41 դոլար։

WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,45 դոլարով (0,61 տոկոս)՝ մեկ բարելը 74,52 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերի արժեքը բարձրացել է 0,82 դոլարով (1,1 տոկոս)՝ մեկ բարելը 74,07 դոլար։