Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) հունիսի 6-ի նիստում, ինչպես ակնկալում էին վերլուծաբանները, նվազեցրել է տոկոսադրույքները 25 բազիսային կետով։

Ըստ Euronews-ի՝ ԵԿԲ-ն իր հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցրել է մինչև 4,25%, վարկավորման սահմանային տոկոսադրույքը՝ մինչև 4,50%, իսկ ավանդների տոկոսադրույքը՝ մինչև 3,75%։ Վերջին շաբաթների ընթացքում դրա մասին լայնորեն ազդարարել են նրա քաղաքականությունը մշակողները:

2022 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի սեպտեմբեր 450 բազիսային կետով ընդհանուր տոկոսադրույքի բարձրացումն օգնել էր եվրոյի գոտում նվազեցնելու հիմնական գնաճը ՝ 2022 թվականի հոկտեմբերին 10,6% գագաթնակետից՝ 2024 թվականի մայիսին իջեցնելով մինչև 2,6%:

Թեև գնաճը դեռ ամբողջությամբ չի հասել 2%-ին, դրա զգալի անկումն ազդարարում է տևական նվազման միտում, որը կշարունակվի նաև առաջիկա ամիսներին:

2024 թվականի առաջին եռամսյակում եվրոգոտու տնտեսությունն աճել է 0,3%-ով, մինչդեռ նախորդ երկու եռամսյակներում գրանցվել է 0,1% անկում։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում գրանցվել է աննշան՝ 0,1%-ի աճ, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում և 2022 թվականի վերջին եռամսյակում գրանցվել է արտադրության և առևտրի երկարաժամկետ լճացում։