Թուրքիայում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ումբերտո Լոպեսը հայտնել է, որ բացի Թուրքիայում գործող բոլոր հիմնադրամներին արդեն տրամադրված ֆինանսավորումից (17 միլիարդ դոլար), Համաշխարհային բանկը Թուրքիայում ևս 18 միլիարդ դոլար կներդնի, հայտնել է ermenihaber-ը։

Լոպեսը պարզաբանել է, որ դրանք ներդրվելու են ոլորտներում, որոնք կկարողանան բարձրացնել երկրի տնտեսական արդյունավետությունը։