Ոստիկանության Բաղրամյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի զենք պահելու վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգելու նպատակով հունիսի 6-ին այցելել են Մյասնիկյան գյուղի բնակիչ 62-ամյա տղամարդու ծառայողական բնակարան:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ бացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը ոստիկաններին է ներկայացրել իր «ՏՕԶ-8» տիպի 5,6 մմ տրամաչափի ակոսափող որսորդական հրացանը:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն: