2024 թվականի առաջին երեք ամիսներին Հայաստան կատարված ոչ առևտրային դրամական փոխանցումները, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 55%-ով։
Դրա մասին հունիսի 7-ին Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։ Ըստ նրա՝ ամենամեծ անկումը գրանցվել է Ռուսաստանում՝ կազմելով 67%:
«Հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձանց կատարած փոխանցումները նվազել են 69,4%-ով»,- ընդգծել է Սիրունյանը։




























