Անցյալ տարի, պաշտոնական տվյալներով, Գերմանիայում փակվել է 176 հազար ձեռնարկություն, հայտնել է Bild-ը։
Առանձնապես տուժել են արտադրական և շինարարական ոլորտները։ 2022 թվականի համեմատ Գերմանիայում փակված ձեռնարկությունների թիվը աճել է ևս 2,3%-ով։
Լայբնիցի եվրոպական տնտեսական հետազոտությունների կենտրոնի փորձագետների համոզմամբ՝ այս միտումը վերաբերում է Գերմանիայի տնտեսության բոլոր ոլորտներին (ZEW):
Կենտրոնի ղեկավար Սանդրա Գոտշալկը նշել է, որ ձեռնարկությունների փակման հիմնական պատճառն այն է, որ ընկերությունն այլևս տնտեսապես կենսունակ չէ: Էլեկտրաներգիայի բարձր գները, Չինաստանի նման երկրների կողմից ուժեղ մրցակցային ճնշումը և հմուտ աշխատողների պակասը սպառնալիքի տակ է դնում ապագա աշխատանքը»,-շեշտել է փորձագետը։
Creditreform-ի տնտեսական հետազոտությունների ղեկավար Պատրիկ-Լյուդվիգ Հանցշն իր հերթին նշել է, որ գերմանական տնտեսությունը «շատ փոքր ընկերությունների և նեղ մասնագիտացված ձեռնարկությունների հանգիստ վախճանի փուլում է»։





























