ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ֆինանսների նախարար Զբինեկ Ստանյուրայի հետ: Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ֆինանսների նախարարությունների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, մասնավորապես՝ մակրո մոդելավորման և կանխատեսումների, պետական գնումների, ծրագրային բյուջետավորման և այլ ուղղություններով:

IMG_2.jpg (112 KB)

Նախարար Հովհաննիսյանը բարձր է գնահատել չեխական կողմի պատրաստակամությունը տեխնիկական աջացության տրամադրման տեսանկյունից, որի շրջանակներում պարբերաբար տեղի են ունենում ՀՀ ՖՆ աշխատակիցների ուսուցողական այցեր Չեխիայի ֆինանսների նախարարություն: Երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը և պայմանավորվածություն ձեռք բերվել էլ ավելի խորացնել գործընկերային հարաբերությունները տարբեր ոլորտներում: