Նավթի գինը երկուշաբթի առավոտյան, նախորդ շաբաթվա անկումից հետո, վերականգնվում է, ներդրողները գնահատում են արդյունահանման հետ կապված իրավիճակը եւ սպասում ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) որոշմանը։

Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմում է մեկ բարելը 79,83 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,26 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդի փակման ժամանակ։ Ուրբաթ այդ պայմանագրերն էժանացել էին 0,25 դոլարով (0,3 տոկոս)՝ մեկ բարելը 79,62 դոլար։

WTI նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,19 դոլարով (0,25 տոկոս)՝ մեկ բարելը 75,72 դոլար։ Նախորդ աճուրդների արդյունքներով այդ պայմանագրերը էժանացել են 0,02 դոլարով (0,1 տոկոս)՝ մեկ բարելը 75,53 դոլար։

Շաբաթվա արդյունքներով Brent-ը կորցրել է 1,8, WTI-ը՝ 1,9 տոկոս։