Հանքարդյունաբերական Rare Earths ընկերությունը Նորվեգիայում հայտնաբերել է բարձրարժեք հազվագյուտ հողերի մետաղների Եվրոպայի ամենամեծ հաստատված հանքավայրը:

Ըստ CNBC-ի՝ գտածոն կարող է հնարավորություն տալ այս ոլորտում «բեկել Չինաստանի գերակայությունը», ինչը հատկապես կարևոր է հաշվի առնելով, որ հազվագյուտ հողային տարրերի և կարևոր օգտակար հանածոների պահանջարկը՝ մաքուր էներգիային անցնելու ֆոնին առաջիկա  տարիներին երկրաչափական պրոգրեսիայով կաճի: 

Իր հերթին, նորվեգական ընկերությունը խոստացել է շարունակել հետախուզական աշխատանքները մայրաքաղաք Օսլոյից մոտավորապես 210 կիլոմետր հարավ-արևմուտք ընկած դաշտում: Այնտեղ արդյունահանման առաջին փուլը նախատեսվում է գործարկել մինչև 2030 թվականը։

Ենթադրվում է, որ Չինաստանը վերահսկում է հազվագյուտ հողերի մետաղների համաշխարհային շուկայի 60-85 տոկոսը, որոնք օգտագործվում են էլեկտրական ավտոմեքենաների, հողմային տուրբինների և էլեկտրոնիկայի մեջ կիրառվող մագնիսներ պատրաստելու համար: 28,7 միլիոն տոննա ցուցանիշ արձանագրած Ռուսաստանը նման մետաղների պաշարներով աշխարհում երկրորդն է։