Novitec ընկերությունը Ferrari 296 GTS-ն ավելի հզոր է դարձրել և դրան «բադի պոչ» ավելացրել: Ատելյեն, որը մասնագիտացած է նաև շքեղ և գերժամանակակից մեքենաների վերամշակումների հարցում, լրամշակման ծրագիր է ներկայացրել  երկդռնանի Ferrari 296 GTS-ի ​​համար:

Ինչպես գրում է motor.ru-ն, մեքենան, որը դարձել է իտալական բրենդի առաջին ճանապարհային սպորտային մեքենան V6 շարժիչով, ավելի հզոր է  և տեսքով շատ ավելի ագրեսիվ:

Ինչպես կուպեի դեպքում, ռոդսթերի ածխապլաստիկ աերոդինամիկ ծածկոցը ներառում է երկմասանոց սպլիտեր,  օդապապատնեծների դեկորատիվ պահպանակներ, հայելիների կորպուսներ, դիֆուզոր և «բադի պոչ» տիպի սփոյլեր, որոնք բարձրացնում են ճնշման ուժը: Նախատեսված է շարժիչի հատվածամասի կարբոնային դեկոր և նոր արտանետման համակարգ՝ հարդարման  տարբերակներով՝ չժանգոտվող պողպատ, փայլատ կարբոնատ կամ  ոսկեզօծ:

Սպորտային մեքենան ստացել է NF10 անիվներ, որոնք մշակվել են Novitec-ի կողմից Vossen-ի հետ համատեղ։ Անիվների չափը 21 դյույմ է առջևում և 22 դյույմ՝ հետևի մասում, հասանելի են 72 տարբեր երանգներով և առանձնանում են կենտրոնական փականի դիզայն  հիշեցնող հատուկ հանգուցային գլխարկներով: Բացի այդ, թյունինգ ատելյեն հաճախորդի ցանկությամբ պատրաստ է վերափոխել ինտերիերը ցանկացած գույնի և ցանկացած նյութերի համադրությամբ: