Թուրքական մամուլում հայտնված այն տեղեկությունը, թե PKK-ն Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ սահմանին նոր ճամբար է ստեղծել, հերքվել է PKK-ի կողմից։

Firat գործակալության հետ զրույցում PKK-ին մոտ կանգնած աղբյուրները պնդել են, թե թուրքական մամուլում հայտնված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Այն տեղեկությունը, թե իբր Սիրիայում PKK-ի նոր ճամբար է ստեղծվել, արվել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ցուցումով։ Նման ճամբար չկա։ Այդ տեղեկությունները նպատակ ունեն հարվածելու Սիրիայի քրդերի ժողովրդավարական պայքարին»,-փոխանցում է Firat գործակալությունը։

Նշենք, որ թուրքական մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե Սիրիայի տարածքում Թուրքիայի հետ սահմանին PKK-ն նոր ճամբար է ստեղծել, որտեղ տեղավորվել են 150 քուրդ զինյալներ։