Տիգրան Ավինյանը հյուրընկալել է  Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման շրջանակում կողմերն անդրադարձել են քաղաքում առկա ոլորտային խնդիրներին ու հրատապ հարցերի դեպքում Երևանի քաղաքապետարանի հետ մշտական կապի ապահովմանը: 

Նշվում է նաև, որ ընդգծելով հյուրանոցային տնտեսության զարգացման ու Երևանը զբոսաշրջիկների համար ավելի մրցունակ դարձնելու կարևորությունը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ առկա խնդիրներին համակարգային ու միասնական լուծումներ տալու համար: