Երեքշաբթի առավոտյան նավթի գնանշումներն իջնում են՝ երկուշաբթի օրվա չափավոր նվազումից հետո։
Brent-ի սեպտեմբերյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 0,26 դոլարով (0,31 տոկոս)՝ մեկ բարելը 84,59 դոլար։ Երկուշաբթի Brent-ն էժանացել էր 0,18 դոլարով (0,2 տոկոս)՝ մեկ բարելը 84,85 դոլար։
WTI-ի օգոստոսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում էժանացել են 0,31 դոլարով (0,38 տոկոս)՝ մեկ բարելը 81,60 դոլար։ Նախորդ աճուրդներում պայմանագիրն էժանացել էր 0,3 դոլարով (0,4 տոկոս)՝ մեկ բարելը 81,91 դոլար։




























