Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր: Այս մասին տեղեկացնում են թիվ 52 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։

«Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:

Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն…

Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին՝ Ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , կան զոհեր։

ՆԳՆ փրկարար ծառայության փոխանցմամբ, կործանվել է «ՅԱԿ 52 ինքնաթիռը, կա 2 զոհ։ Ինքնաթիռը բախվել է քարերին, ապա՝ հողաթմբին և շրջվել:

ՊՆ-ից էլ հայտնել են, որ Կոտայքի մարզում կործանված  ՅԱԿ-2 ինքնաթիռը վթարվել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ: