Հուլիսի 15-ին հրապարակվեց ապահովագրական ոլորտի ընկերությունների առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները, որտեղ INGO-ն առաջատար էր մի շարք կարևոր ցուցանիշներով:

Ստորև ներկայացնենք 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընկերության հիմնական ձեռքբերումները․

  1. Ակտիվներով շուկայի առաջատար․ INGO-ն առաջատար դիրք է զբաղեցնում ոլորտում` 19 մլրդ. դրամ ընդհանուր ակտիվներով։

  1. Ներդրումային գործունեությամբ առաջատար․ INGO-ն առաջատար է շուկայում՝ ներդրումային գործունեության ակնառու արդյունքներով, որոնք արտացոլում են ընկերության ռազմավարական տեսլականը և ֆինանսական երկարաժամկետ գործելակերպը:

  1. Ապահովադիրների զգալի աճ․ առաջին եռամսյակի համեմատ INGO-ն ավելացրել է իր առողջության ապահովագրության ապահովադիրների թիվը 15,737-ով (մոտ 33% աճ), իսկ նախորդ տարվա համեմատ հաճախորդների բազան աճել է 45,000 ֆիզիկական անձանցով՝ գրանցելով ուշագրավ 2․5 անգամ աճ։

  1. Թիմի ընդլայնում․ INGO-ի աշխատուժը գրեթե կրկնապատկվել է՝ շուրջ 211 նվիրված թիմի անդամներ, որոնք առաջնորդում են ընկերության հաջողությունն ու աճը:

  1. Միջազգային համագործակցությունների ամրապնդում. INGO-ն ամրապնդել է իր ռազմավարական համագործակցությունները հեղինակավոր միջազգային վերաապահովագրական ընկերությունների հետ: Վերաապահովագրության միջոցով ապահովագրական ընկերությունը իր վրա ստանձնած ռիսկերի մի մասը փոխանցում է այլ ընկերությունների՝ վերաապահովագրական ընկերությունների:

Այս ռազմավարական համագործակցությունների միջոցով 2024 թվականի առաջին կիսամյակի տվյալներով գրանցվել են փոխհատուցումների բարձր ցուցանիշներ: Մասնավորապես՝ վերաապահովագրական ընկերություններից հատուցումները անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ աճել են 3․4 անգամ՝ գերազանցելով 3․8 մլն. ԱՄՆ դոլարը: Առողջության ապահովագրության մասով առանձին անձանց փոխհատուցումների գումարները կազմում են՝ 2-ական 100,000 ԱՄՆ դոլլար և 13.9 մլն. դրամ:

INGO-ի վերաապահովագրական գործընկերների ցանկում են այնպիսի միջազգային հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են՝ Chubb, AIG, Zurich insurance, Hannover Re, SCOR, SavaRe, BMI, BigRe, Swiss Re, Allianz, Poliskie Towarzystwo Diabetologiczne:

Վերոհիշյալ թվերն արդեն իսկ վկայում են զարգացման և աճի մասին: Իր գործունեության հիմքում ունենալով վստահությունը և նորարարությունը՝ INGO-ն պարտավորվում է տրամադրել բացառիկ ծածկույթ և ֆինանսական լուծումներ: Կենտրոնանալով ռազմավարական գործընկերությունների վրա և նվիրված լինելով հաճախորդների գոհունակությանը՝ INGO-ն շարունակում է նոր ուղենիշեր սահմանել ապահովագրական ոլորտում: