Ռուսաստանում՝ ջրային օբյեկտներում, վերջին 24 ժամվա ընթացքում 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 5 երեխա։ Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ջրային տարածքներում մահացել է 18 մարդ, այդ թվում՝ 5 երեխա»,- ասվում է զեկույցում։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում 6 և 11 տարեկան երկու տղա խեղդվել են ձկնորսության ժամանակ։ Եվս երեք երեխա է մահացել Կարելիայում, Մուրմանսկի մարզում և Դաղստանում։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրի ջրերում գրանցվել է 21 միջադեպ։