Գնում ես պատկերասրահ, նույն բաները նույն տեղերում կախած է: Թեմատիկ ցուցահանդեսներն էլ մարկետինգի հարց են, թե ինչ հավաքածու դնես, ինչ նկարների խումբ ներկայացնես, ոնց դա գովազդես, դա ամբողջը պրոբլեմ է: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան այցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլօ Փաշինյանը:
«Բյուջեից փող են ուզում, լավ են անում, բայց բյուջեն էլ պետք է ասի՝ դուք փող աշխատեք:
Էդ սխեման բոլոր տեղերում պետք է դնել. Վաճառել են, ուրեմն լավ են աշխատել, չեն վաճառել, ուրեմն չեն աշխատել: Կամ էլ էդ թանգարանը պետք է ընդհանրապես գոյություն չունենա»,-ասաց նա:
Արեւային ժամացույցի մոտ վարչապետը հետաքրքրվեց, թե արդյոք այն ճիշտ ժամ է ցույց տալիս, ինչին հնչեց պատասխան, որ հիմա դիրքը ճիշտ չէ. «Բա ամբողջ իմաստը էդ չի” Տուրիստին ասում ենք՝ այ այս եղանակով ժամը որոշել են… այնպիսի դիրք չունե՞նք, որ արեւը ճիշտ դիրքով լինի: Մեր երեխա վախտվանից մեզ ասել են, որ ժամանակը որոշել են արեւի ժամացույցով, բայց ես մինչեւ հիմա չեմ տեսել, որ տանեն ցույց տան, ասեն՝ այ հիմա ժամը 12.15 է: Սա ամեն ինչ է մեր թանգարանների մշակույթի մասին: Եթե արեւի ժամացույց է դրեք այնպես, որ տուրիստը գա, կողքը կանգնի, հարցի՝ ոնց եք ժամը որոշում, իրեն ցույց տանք: Ես վստահ չեմ, որ մենք գիտենք՝ ոնց են որոշում: Այդ ժամացույցի կրկնօրինակը դրեք այնպես, որ այն դառնա կիրառելի գործիք: Որ տուրիստներն ասեն՝ գնացինք, Հայաստան սենց բան տեսանք»:





























