ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է «Մանթաշյանց» բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արման Պողոսյանը և Ավագ Ավանեսյանը:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ընդգծել է ակումբի գործունեության կարևորությունը և մի շարք թեմաներով քննարկումներ ծավալել ակումբի անդամների հետ: Նրանք խոսել են հարկային համակարգի փոփոխությունների, պետական գնումների համակարգում թափանցիկության բարձրացմանն ուղղված քայլերի և այլ հարցերի շուրջ:

Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է պետություն-մասնավոր համագործակցության համատեքստում սպասվող ծրագրերն ու հնարավոր զարգացումները։