Ծովագյուղի քայքայված կամուրջն ապամոնտաժվել է‚ և այժմ կառուցվում է ամբողջովին նորը։ Սեպտեմբերին շինաշխատանքները կավարտվեն։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, որը շինաշխատանքների մասին տեսանյութ է հրապարակել։

Նշվում է, որ կամուրջը լինելու է երկթռիչքանի, 28 մետր երկարությամբ: