Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով պաշտպանության ու մեղադրանքի կողմերի բերած բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշեց առաջին ատյանի դատավճիռը թողնել անփոփոխ։ Այս մասին իր էջում գրել է Մալյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հիշեցնում է, որ Մալյանը ապօրինի դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման՝ իշխող ՔՊ կուսակցության նկատմամբ ատելության քարոզի մեղադրանքով: Մալյանը բանտում է արդեն շուրջ 11 ամիս։ Նա հրաժարվել է մեղքն ընդունել և բանտից ևս բոլոր հասու եղանակներով հանրության աչքի առջև կռիվ է տալիս այս իշխանությունների դեմ:
«Հիշեցնեմ նաև, որ պաշտպանության կողմը պնդում է, որ Մալյանի արարքում հանցակազմ չկա, իսկ դատախազությունը պնդում է, որ նրա ազատազրկումը պետք է տևի 3 տարի 3 ամիս։
Վերաքննիչի որոշումը մենք բողոքարկելու ենք Վճռաբեկ։ Անկախ բողոքարկման արդյունքից՝ Նարեկ Մալյանն ազատ է արձակվելու 2024թ. սեպտեմբերի 19-ին»,-նշել է Մելիքյանը։



























