Իջևան քաղաքի Բլբուլյան-Այգեստան խաչմերուկից մինչև Այգեստան-Ասլանյան խաչմերուկ՝ ընդհանուր 1 կմ երկարությամբ, իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ընթացող աշխատանքներին:

Սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների արժեքը 129.6 մլն դրամ է, որից 71,3 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը:

Մանրամասները՝ տեսանյութում: