Փրկարարները մթության պատճառով դադարեցրել են Տավուշի մարզում Աղստեւ գետն ընկած քաղաքացիներից մեկի որոնողական աշխատանքները։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները գետից դուրս են բերել երիտասարդ տղամարդու ջրահեղձված մարմինը (Հ․ Է․` ծնված 1990 թ․)։ 

ՆԳՆ–ից հայտնում են, որ ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում երկու քաղաքացի մտել են գետը լողալու և կորել տեսադաշտից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու, հատուկ ջրափրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 36 փրկարարական ծառայող (որից 5-ը ջրափրկարար)։ Մթության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։  Փրկարարների կողմից երկու տեղամասում սահմանվել է հերթապահություն։

Երիտասարդները խեղդվել են ընկերոջ աչքի առջեւ, նրան տեղափոխել են հիվանդանոց. Ոսկան Սարգսյան