Pagani արտադրող ընկերությունը գրեթե կողմնակից է էլեկտրիֆիկացիայի գաղափարին, բայց հետաձգել է նախագիծը տեխնիկական խնդիրների եւ պահանջարկի բացակայության պատճառով։ 2022թ. ներկայացված Utopia-ն կարող էր ունենալ հիբրիդային համակարգ V8 շարժիչով եւ էլեկտրափոխանցմամբ, բայց դրա փոխարեն ունի V12 շարժիչ երկակի տուրբոյով։

The Drive-ի հարցազրույցում ընկերության հիմնադիր Օրասիո Պագանին նշել է, որ իր թիմը աշխատել է գործընկերոջ՝ Mercedes-AMG-ի հետ, գտնելու հարմար ուժային սարք Utopia-ի համար։ Բրենդը թեստավորել է մի քանի տարբերակ, այդ թվում հիբրիդային տրանսմիսիան՝ V8 շարժչի հիման վրա երկակի տուրբոյով։ Հզորությունը՝ 831 ձիաուժ, պտտող պահը՝ 1 033 ֆունտ, բայց Pagani-ի հաճախորդներին այն դուր չի եկել։ Պահանջարկի բացակայությունից բացի՝ հիբրիդային համակարգի շարժիչները եւ կուտակիչներն ավելացրել են քաշը։

Պագանին նշել է, որ հիբրիդների նախատիպերը, որոնք թեստավորել է իր թիմը, 900-1 100 ֆունտ (408,2-498,9 կիլոգրամ) ավելորդ քաշ են ունեցել, եւ այդ լրացուցիչ զանգվածը սահմանափակել է մեքենայի գրավչությունը։

Պահանջարկի խնդիրը բացատրում է նաեւ այն, թե ինչու Pagani-ն չի թողարկել էլեկտրական մեքենա, որպեսզի մրցակցի, օրինակ, Rimac-ի հետ։ 2017թ. ընկերությունն սկսել է փորձարկել կուտակչային մարտկոցների օգտագործման տեխնոլոգիան՝ աշխատելով ինչպես Mercedes-AMG-ի, այնպես էլ Lucid-ի հետ, բայց «հաճախորդները շահագրգռված չէին»,- ասել է բրենդի հիմնադիրը։