Գերմանական Volkswagen ընկերությունը կդադարեցնի իր մեքենաների ինտերիերը էժան պլաստիկով պատելը։ Դրա մասին հայտնում է Top Gear-ը՝ վկայակոչելով ընկերության դիզայնի բաժնի ղեկավար Էնդի Մինդթին։

«Մենք պատրաստվում ենք հրաժարվել էժան պլաստիկ նյութերից և փոխարենը գործվածքների և որակի բարելավման մեջ ներդրումներ կատարել: Կարող ենք խնայողությունները օգտագործել այլ նպատակների համար»,- ասել է Մինդտը:

Նա միաժամանակ նշել է, որ Volkswagen-ը ցանկանում է խուսափել ինտերիերի ագրեսիվ ձևավորումից, որը կիրառում են որոշ մրցակիցներ: Ըստ ամենայնի, դա նշանակում է, որ շուտով Volkswagen-ի ոճի փոխություն է սպասվում: