Citroën ընկերությունն իր առաջին անգամ հայացքը կուղղի ապագային, երբ հոկտեմբերի 14-ին անցկացվելիք Փարիզի ավտոսրահում կներկայացնի բոլորովին նոր կոնցեպտ ավտոմեքենա, գրում է Autocar-ը:

Ֆրանսիական ավտոամակնիշը նշել է, որ շոու ավտոմեքենան կներկայացվի «հիմնական սեգմենտում», ինչը ենթադրում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կլինի B կամ C սեգմենտների հեչբեկ կամ ամենագնաց, թեև Citroën-ը մանրամասներ տեղեկություններ դեռ չի տրամադրել: Ընկերությունում հավելել են, որ նոր կոնցեպտին զուգահեռ կցուցադրվեն թարմացված Citroën C4 հեչբեքը և C4 X սեդանը։

Այս երկու մոդելները երկու տարի առաջ ցուցադրված Oli կոնցեպտից ոգեշնչված նոր լուսավորությամբ և ավելի քառակուսի բամպերներով կհագեցվեն:

Չի բացառվում է, որ նոր կոնցեպտի հետ մեկտեղ նորացված C4-ի շնորհանդեսը սոսկ պատահական համընկնություն չէ. այն պետք է փոխարինվի 2026 կամ 2027 թվականներին, ինչը նույնպես համապատասխանում է կոնցեպտի արտադրության մեջ մտնելու ավանդական ժամկետին: Որպես այլընտրանք, դա Ami քառանիվով ոգեշնչված արմատական ​​մոդել կարող է լինել:

Ցուցահանդեսում միաժամանակ կկայանա նոր Citroën C3 Aircross-ի հանրային դեբյուտը: Քրոսովերը նոր C3 սուպերմինի պես հիմնված է նույն Stellantis Smart Car հարթակի վրա, սակայն դրա երկարությունը ավելացել է, հասնելով մինչև 4390 մմ-ի՝ փոքր երրորդ շարք նստատեղերը տեղավորելու միտումով: Ակնկալվում է, որ հաջորդ տարի այն կդառնա Մեծ Բրիտանիայի ամենաէժան յոթ տեղանոց ավտոմեքենաներից մեկը: