Վերջերս սկսել եմ շատ վատ հասկանալ, թե ինչպիսի իրականության մեջ եմ հայտնվել։ Ափսոս, որ Կաֆկան 100 տարի առաջ է գրել իր "Դղյակը", թե չէ ես պետք է նման մի բան գրեի այսօր։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վարչապետը հայտարարում է, որ տիրապետում է պետական դավաճանության մասին այնպիսի տվյալների, որի մասին իրավապահ մարմինները տեղյակ չեն։

Իրավապահ մարմինները քրեական գործ չեն բացում եւ վարչապետին չեն հրավիրում ցուցմունք տալու համար։

Արդյունքում, եւ վարչապետի վրա է պետք հոդված դնել, պետական դավաճանության մասին իմանալու եւ դա իրավապահ համակարգին չհայտնելու, եւ իրավապահ համակարգի պատասխանատուների վրա, վարչապետին ցուցմունք տալու համար ծանուցում չուղարկելու համար։

Եւ այսպես ապրում ենք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԱԺ-ում կառավարության հետ  հարցուպատասխանի ժամանակ ասել էր, որ 44 օրյա պատերազմը գնացել է պայմանավորված սցենարով, ինքն այնքան բան գիտի, որ իրավապահները դրա կեսն էլ չգիտեն։